Encyclopedia

Մեղվաբուծական գույք

Մեղվանոցներում մեղվաընտանիքները զննելու և մեղուներին խնամելու համար օգտագործում են տարբեր գործիքներ և սարքավորումներ:
Դիմացանը պահպանում է մեղվաբույծի դեմքը և վիզը: Ցանցի առաջնամասը կարում են սև շղարշից, գլխարկը և հետնամասը՝ բաց գույնի կտորից: Դուրով մաքրում և տեղաշարժում են շրջանակները: Փեթակները զննելու ժամանակ մեղուներին շշմեցնում են ծխահարիչով՝ փուքսերով գլանի միջոցով արձակելով ծխաշիթ:
 
Ծառերից մեղվապարսը վերցնելու և ժամանակավորապես պահելու համար օգտագորրծում են պարսարկղ, որը պարկի կտորից պատրաստված հատակով ու կափարիչով թեթև գլան է:
 
Բաժանարար ցանցն օգտագործում են փեթակի մի մասում պարսամորն առանձնացնելու համար: Մեղրը քամում են մեղրազտիչով: Մոմանյութը վերամշակում են մոմահալոցում, տաքացած մոմախորիսխից մոմը դուրս են հանում մոմամամլիչով:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.