Encyclopedia

«Թոմն ու Ջերրին» մուլտֆիլմը 77 տարեկան է

«Թոմն ու Ջերրին» հայտնի մուլտսերիալը առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին: Այն ստեղծվել է մուլտիպլիկատորներ Ուիլյամ Հաննի և Ջոզեֆ Բարբերի կողմից:


Սյուժեն հիմնված է Թոմի՝ Ջերրին բռնելու ապարդյուն փորձերի վրա: Ի սկզբանե մուգ կապույտ կատուն՝ Թոմը, կրում էր Ջասպեր անունը: Թոմն անընդհատ հետապնդում է Ջերրի մկնիկին, նրա դեմ դավեր նյութում, բայց հաճախ հենց ինքն էլ ընկնում է իր իսկ լարած թակարդի մեջ: Երբեմն էլ մրանք մոռանում են իրենց հակամարտության մասին և դառնում ընկերներ:

Բռնկուն, բայց միևնույն ժամանակ նրբազգաց Թոմը փորձում է միշտ լսել իր տիրուհուն, սակայն ապրում է միաժամանակ և փողոցային, և տնային կատուներին բնորոշ կերպով:
 

Աղբյուրը՝ calend.ru

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.