Health Corner

Երեխաների ցերեկային քնի կարևորությունը

Երեխաների ցերեկային քունը նպաստում է նրանց լեզվական ունակությունների ավելի արագ զարգացմանը: Այս մասին հայտնել են Արիզոնայի համալսարանի գիտնականները:

Պարզվել է, որ այն երեխաները, որոնք սովորելուց հետո կարճ ժամանակ քնելու հնարավորություն են ունեցել, սովորածն ավելի լավ են հիշել, քան նրանք, ովքեր սովորելուց հետո դեռեւս 5 ժամ չեն քնել:

 

Հետազոտությանը մասնակցել է 3 տարեկան 39 երեխա: Նրանց երկու խմբի են բաժանել. առաջին խմբի մասնակիցները կանոնավոր ցերեկային քուն են ունեցել, մյուսները՝ ոչ: Գիտափորձի ընթացքում բոլոր երեխաները նոր բայեր են սովորել:


Ըստ գիտնականների՝ նախադպրոցական տարիքի երեխաներն օրական 10-12 ժամ պետք է քնեն, ընդ որում՝ երեխայի համար շատ օգտակար է ոչ միայն գիշերային, այլեւ ցերեկային քունը: Քնի պակասը հանգեցնում է բացասական հետեւանքների, հատկապես՝ մտավոր ունակությունների առումով:


Աղբյուևը՝ news.am


 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.