Encyclopedia

Միշել դը Մոնտեն

Միշել դը Մոնտեն (փետրվարի 28, 1533թ. - սեպտեմբերի 13, 1592թ.), ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա։ Ծնվել է 1533 թվականին Սեն Միշել դը Մոնտեն քաղաքում (Դորդոն)՝ Բորդոյի մոտակայքում գտնվող տոհմական կալվածքում՝ Էյքեմների վաճառականական ընտանիքում:
Մոնտենի ուսուցիչը գերմանացի էր և նրա հետ խոսում էր բացառապես լատիներենով։ Դրա շնորհիվ էլ Մոնտենը լատիներենին տիրապետել է մայրենիի պես: 6 տարեկանում Մոնտենն ընդունվել է Բորդոյի քոլեջ և 13 տարեկանում ավարտել այն (1546թ.):
 
Մոնտենի կյանքի հաջորդ մի քանի տարիների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, որ կրթությունը շարունակել է Թուլուզի համալսարանում, այն ավարտելով, ստացել իրավաբանի մասնագիտություն: 21 տարեկանում Մոնտենն աշխատանքի է անցել դատական համակարգում՝ փոխարինելով հորը:
 
1557 թվականին Մոնտենն աշխատանքի է անցնում Բորդոյի դատական ատյանում որպես խորհրդական և 30 տարի զբաղեցրել այդ պաշտոնը։ Հայտնի է նաև, որ թագավորը Մոնտենին շնորհել է Սուրբ Միքայելի շքանշանը՝ ֆրանսիական ազնվականության բարձր պարգևը:
 
1572 թվականին Մոնտենն սկսել է գրել իր «Փորձեր» հայտնի աշխատությունը, որը գրելուց հետո ձեռնարկել է տևական ճանապարհորդություն Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա և Փարիզ: Մահացել է 1592 թվականի սեպտեմբերի 13-ին: 1886 թվականի մարտի 11-ին նրա մասունքները փոխադրվել և թաղվել են Բորդոյի համալսարանի շենքում:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.