Encyclopedia

Մարիա Ստյուարտը թագադրվեց

1542թ. դեկտեմբերի 14-ին Մարիա Ստյուարտը, որն այդ ժամանակ ընդամենը 6 օրական էր, հռչակվեց Շոտլանդիայի թագուհի: Թագադրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նրա ծնունդից մի քանի ամիս անց՝ 1543թ. սեպտեմբերի 9-ին:

Արան գրաֆի ջանքերով Անգլիայում դադարում է բողոքականների հետապնդումը, և սկսում են ընթանալ բանակցություններ երիտասարդ թագուհու և Անգլիայի գահաժառանգի ամուսնության շուրջ:

 

Բանակցություններն ավարտվում են Գրինվիչյան պայմանագրի ստորագրմամբ, ըստ որի՝ Մարիան պետք է ամուսնանար Անգլիայի Հենրիխ 7-րդ թագավորի որդու`   արքայազն Էդուարդի հետ, որպեսզի հետագայում Էդուարդը կարողանար ժառանգել Անգլիայի և Շոտլանդիայի թագավորական գահերը:

 

Արքունական դավադրությունները և նախանձը, սակայն, այնքան են հիասթափեցնում թագուհուն, որ վերջինս 1567թ. հուլիսի 24-ին հրաժարվում է թագից իր մեկամյա որդուն պաշտպանելու համար:

 

Այնուամենայնիվ, 5 օր անց որդին է թագադրվում, և նրանք միասին հեռանում են Անգլիա: Ավելի ուշ հենց Անգլիայում էլ Էլիզաբեթ թագուհու հրամանով բանտարկվում է և մահապատժի ենթարկվում:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.