Encyclopedia

Վոլֆգանգ Բորխերտ

Վոլֆգանգ Բորխերտը (գերմ.՝ Wolfgang Borchert, մայիսի 20, 1921, Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն - նոյեմբերի 20, 1947, Բազել, Շվեյցարիա) գերմանացի բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ է:

Վոլֆգանգ Բորխետը ծնվել է Համբուրգ քաղաքում: Համբուրգը կարևոր տեղ է գրավում նրա քնարերգության մեջ:

 

Առաջին բանաստեղծությունը գրել է տասնհինգ տարեկան հասակում: Դարձյալ վաղ տարիքում հրատարակած նրա բանաստեղծությունները գրավում են Գեստապոյի ուշադրությունը, քանի որ դրանք չէին տեղավորվում կայսերական գաղափարախոսության մեջ:

 

Վոլֆգանգ Բորխերտը հետաքրքրված է գերմանական վաղ էքսպրեսիոնիզմի բանաստեղծներով (Գոթֆրիդ Բեն, Գեորգ Թրակլ, Գեորգ Հեյմ), իր ուսուցիչներն է համարել Ֆրիդրիխ Հյոլդերլինին, Ռայներ Մարիա Ռիլկեին:

 

1941 թվականի մարտին նա դարձել է Հաննովերի և Լյունեբուրգի թատրոնի դերասան, որը համարում էր իր կյանքի ամենաերջանիկ շրջանը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.