Encyclopedia

Խաժակ Գյուլնազարյան

Խաժակ Մեսրոպի Գյուլնազարյանը (1918 – 1995թթ.,), հայ արձակագիր, գրականագետ և բանասիրական գիտությունների դոկտոր է, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985թ.)։

1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1950 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

 

1972 թվականին դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր, ինչպես նաև ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ։ 1985 թվականին արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը:

 

Իր ստեղծագործություններում նա անդրադարձել է մասնավորապես Հայրենական մեծ պատերազմին.

 

«Ոսկի որոնողները», 1964, ժողովածու

«Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը», 1966, վեպ

«Պատվո քարը», 1970, ժողովածու

«Նռանի», 1971, պատմավեպ

«Չուղարկված նամակներ», 1975

«Գիրք անակնկալ», 1985, ժողովածու

Գրել է նաև մանուկների և պատանիների համար՝

«Լավ ճանապարհորդներ», 1953

«Օրերի ճանապարհը», 1962

«Մեռած աշխարհի ակամա բնակիչները», 1968

«Սինանտրոպ-պիտեկանտրոպ», 1977

«Հետքեր գետնի վրա և գետնի տակ», 1984

Գրականագիտական աշխատություններից են՝

«Վախթանգ Անանյան» (1963)

«Աթաբեկ Խնկոյան» (1968)

«Հայ քննադատական միտքը 1920-ական թվականներին» (1971)

Խաժակ Գյուլնազարյանը թաղված է Օշական գյուղում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.