Encyclopedia

Հերման Մելվիլ

Ամերիկացի գրող Հերման Մելվիլը (անգլ.՝ Herman Melville) ծնվել է 1819 թ․-ի օգոստոսի 1-ին Նյու Յորքում։ Հերման Մելվիլը 1839-1944 թվականներին եղել է նավաստի։

«Թայփի» (1846 թ․) և «Օմու» (1847 թ․) վիպակներում ցույց է տվել բուրժուական քաղաքակրթության կործանարար ազդեցությունը Պոլինեզիայի բնակիչների վրա։ 1849 թվականին հրապարակել է «Ռեդբըն» կենսագրական վիպակը և «Մարդի» երգիծական այլաբանությունը։

 

1851 թվականին ստեղծել է «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» (հայկական հրատարակչությունը՝ 1979 թ․) սոցիալ-փիլիսոփայական, կիսաֆանտաստիկական վեպը։ Այնուհետև հրատարակել է «Պիեռ կամ Երկիմաստություններ» (1852 թ․) հոգեբանական վեպը, «Իզրայել Փոթըր» (1855 թ․) պատմական, «Խարդախը» (1857 թ․) երգիծական վիպակները, «Պատշգամբում արված պատմություններ» (1856 թ․) նովելների ժողովածուն։ Լույս է ընծայել նաև չափածո գործեր՝ «Բանաստեղծություններ պատերազմի մասին» (1866 թ․), «Քլարելը» (1876 թ․), «Ջոն Մարը» (1888 թ․), «Թիմոլեոնը» (1891 թ․)։

 

«Բիլլի Բադ» (1881 թ․, հրատարակությունը՝ 1924 թ․) վեպի սյուժեով գրվել է օպերա։ Ժամանակակիցներից չգնահատված և մոռացված Մելվիլը 20-րդ դարի 20-ական թվականներին ճանաչվել է ԱՄՆ-ի գրականության դասական։ Մահացել է 1891 թ․-ի սեպտեմբերի 28-ին։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.