Encyclopedia

Պետությանը հասցված նյութական վնասի հատուցման ընթացակարգը

Զինվորական ծառայության կատարման ժամանակ պետությանը հասցված նյութական վնասի համար զինծառայողները կրում են նյութական պատասխանատվություն:

Զինծառայողները նյութական պատասխանատվություն են կրում միայն իրենց մեղքով պատճառված վնասի համար: Զինծառայողներն ազատվում են նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ծառայողական ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:

 

Զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս անզգուշաբար հասցված վնասը հատուցելիս կրում են սահմանափակ նյութական պատասխանատվություն:

 

Եթե պատճառված վնասը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ, ապա զինծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Նյութական վնաս պատճառելու հետ կապված իրավախախտում թույլ տալու դեպքում զինծառայողները հատուցում են վնասը՝ անկախ պատասխանատվության այլ ձևերի ենթարկվելուց կամ հասարակական ներգործության միջոցների գործադրումից:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ,

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 28-րդ, 30-րդ կետեր։

 

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.