Encyclopedia

Զորացրման կարգը

Պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են

 

1) պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու դեպքում,

2) վաղաժամկետ՝

 

ա. պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում: Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու դեպքում զինծառայողին տրամադրվում են նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերը,

 

բ. օրենքով սահմանված որոշակի ընտանեկան պայմաններից ելնելով (տե՛ս հավելված 8),

գ. զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով մահացած ճանաչվելու դեպքում:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասեր։

 

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.