Encyclopedia

Ի՞նչ է նշանակում պահեստազոր

Ժամկետային պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները հաշվառվում են պահեստազորում:

Պահեստազորում հաշվառումը զինվորական հաշվառման անբաժանելի մասն է, որի նպատակն է ապահովել խաղաղ ժամանակ պահեստազորային պատրաստության շրջանակներում քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման գործընթացի, իսկ պատերազմի ժամանակ`   զորահավաքային զորակոչի պատշաճ իրականացումը:

 

Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

1) վարժական հավաքներ,

2) զինվորական վարժանքներ (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) կամ զորավարժություններ (զորախաղեր),

3) պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավում:

 

Պահեստազորի պատրաստության շրջանակներում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական հավաքների ժամանակ իրականացվող ծառայությունը համարվում է պահեստազորային զինվորական ծառայություն:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մաս,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր,

3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մաս։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.