Encyclopedia

Զինծառայողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները

Զինվորական ծառայության ընթացքում զինծառայողներն ունեն մի շարք պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում, որպես կանոն՝ սահմանված են որոշակի իրավական հետևանքներ:

Զինվորական ծառայության ընթացքում տարաբնույթ իրավական խնդիրներից խուսափելու համար կարևոր է, որ զինծառայողն իմանա իր իրավունքները և տիրապետի այն ընթացակարգերին, կանոններին, որոնցով կարգավորվում է զինվորական ծառայությունը:

 

Ցանկացած իրավիճակում զինծառայողն ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Կարող է դիմել զորամասի իրավաբանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ցանկացած իրավաբանի, փաստաբանի, զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կամ իրավական աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների (տե՛ս հավելված 9)։ Զինծառայողն ինքն է ընտրում իրավաբանական օգնություն ստանալու եղանակը:

 

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը կամ իրավունքի իրականացման եղանակի ընտրության իրավունքը որևէ կերպ սահմանափակման ենթակա չէ:

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.