Encyclopedia

Խախտված իրավունքների վերականգնման ընթացակարգը

Իր իրավունքները խախտող գործողությունները, անգործությունը, հրամանները և որոշումները զինծառայողը կարող է բողոքարկել վերադասության կարգով (զեկուցագիր, դիմում կամ բողոք (տե՛ս հավելված 10) ներկայացնելու միջոցով) կամ դատական կարգով։

 

Վերադասության կարգով բողոքարկումն անձին չի զրկում դատարան դիմելու իրավունքից և այն դեպքերում, երբ վերադասության կարգով բողոքարկումն արդյունք չի տալիս, կարելի է դիմել դատարան։

 

Եթե զինծառայողի իրավունքները խախտող գործողությունները կամ անգործությունն իրենց մեջ պարունակում են հանցագործության տարրեր, զինծառայողը պարտավոր է դիմել ոստիկանություն կամ ռազմական ոստիկանություն, դատախազություն կամ զինվորական դատախազություն։

 

Հավելված 9․ Կառույցներ, ուր կարելի է ներկայացնել բողոքներ զորակոչի կամ զինվորական ծառայության ընթացում իրենց կամ իրենց հարազատների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու համար

 

Պետական մարմիններն են ՀՀ դատախազությունը, ՀՀ քնչական ծառայությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
 
Կարելի է դիմել նաև
 
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
 
Հեռ․՝ + 374 93820632 + 374 55820632 + 374 (322) 21340
 
Ղեկավարի անունը, ազգանունը՝ Էդգար Խաչատրյան
 
Հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, 2002, ք. Վանաձոր, Մյասնիկյան 12, բն. 40, «ԽԵ» գրասենյակ
 
 
 
 
The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.