Encyclopedia

Հավելված 1․ Զինված ուժերի անդամներին առնչվող մարդու իրավունքները՝ ըստ ԵԽ առաջարկությունների

Զինված ուժերի անդամները պետք է ունենան հետևյալ հիմնարար իրավունքներն ու ազատությունները

 

  • կյանքի իրավունք (հաշվի առնելով, սակայն, զինվորական մասնագիտությանը հատուկ վտանգները)
  • խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից կամ պատժից պաշտպանվելու իրավունք
  • արգելել ստրկությունը, ճորտությունը, այնպիսի առաջադրանքների իրականացումը, որոնք համատեղելի չեն ազգային պաշտպանության ծառայության նրանց հանձնարարությունների հետ և հարկադիր կամ պարտադիր աշխատանքը
  • իրավական պաշտպանության իրավունք`   նրանց իրավունքների խախտման դեպքում,  ազատության և անվտանգության իրավունք, անկախ դատարանների կողմից արդար դատական վարույթի իրավունք, ինչպես նաև բողոքարկման իրավունք
  • խտրականության արգելում
  • մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք
  • քաղաքացիական իրավունքների լիակատար իրականացման իրավունք, մասնավորապես, քվեարկելու իրավունք
  • սեփականությունը հարգելու իրավունք
  • ամուսնանալու և ընտանիք հիմնելու իրավունք:

 

Զինված ուժերի անդամները պետք է ունենան հետևյալ հիմնարար ազատություններն ու իրավունքները, որոնք, սակայն, կարող են ենթարկվել որոշակի սահմանափակումների

 

  • արտահայտվելու ազատության իրավունք
  • հավաքների և միավորման ազատության իրավունք, այդ թվում`   արհեստակցական միություններ հիմնելու և քաղաքական կուսակցություններին անդամակցելու իրավունք
  • անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության գաղտնիության իրավունք:

 

Զինված ուժերի անդամների կողմից վերոնշյալ կետերում նշված իրավունքներից օգտվելու և կիրառելու ցանկացած սահմանափակում պետք է բավարարի հետևյալ առանձին չափանիշները

 

  • դրանք պետք է օրինական նպատակ ունենան, լինեն ճշգրտորեն հիմնավորված կարիքներով և զինվորական կյանքի առանձնահատկություններով, կարգապահությամբ և զորավարժություններով և համեմատական լինեն նպատակների հետ
  • դրանք պետք է հայտնի լինեն, նախատեսված և հիմնավոր կերպով սահմանված լինեն օրենքով և համապատասխանեն սահմանադրության դրույթներին
  • չպետք է անհիմն կերպով սպառնալիք ներկայացնեն կամ վտանգեն զինված ուժերի անդամների ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը
  • պետք է հարգեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված սահմանները։

 

Զինված ուժերի անդամները պետք է նաև օգտվեն տնտեսական և սոցիալական իրավունքներից, այդ թվում`  

 

  • պատշաճ և համապատասխան կացարանի/բնակվելու վայրի իրավունք,
  • արդարացի վարձատրություն և աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք,
  • առողջության պահպանման և աշխատանքային անվտանգության իրավունք,
  • պատշաճ և բավարար սնվելու իրավունք:

 

Զինված ուժերի անդամները պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքների վերաբերյալ և ուսուցանվեն մարդու իրավունքների վերաբերյալ իրենց իրազեկվածությունը բարձրացնելու համար:

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.