Encyclopedia

Հավելված 3․ Ռազմաուսումնական հաստատությունում սովորելուն առնչվող կարգավորումներ

Ուսումնառության ընթացքում իր դիմումի համաձայն կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու հիման վրա ռազմաուսումնական հաստատությունից ազատվելու, անբավարար առաջադիմության կամ կարգապահական տույժի պատճառով հեռացված 18 տարին լրացած քաղաքացին ուղարկվում է շարունակելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը։

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունից ազատված քաղաքացու ուսման, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողի նախկինում ծառայած ժամանակաշրջանը:

 

Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմաուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված քաղաքացիները հաշվառվում են իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության`   ընդհանուր հիմունքներով:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մաս։

 

 

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.