Encyclopedia

Ի՞նչ է պարտադիր զինվորական ծառայությունը

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետության պաշտպանությանը մասնակցում են տարբեր ձևերով, որոնցից հիմնականը պարտադիր զինվորական ծառայությունն է:

 

Քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության ներգրավվում են զորակոչի միջոցով և զինվորական ծառայություն անցնելու ընթացքում համարվում են զինծառայող:

 

Իրավական հիմքեր.

1. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 14-րդ հոդվածի 3-րդ մաս,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս,

3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս:

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.