Encyclopedia

Որքա՞ն է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից: Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 24 ամիս:

Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած և որպես պահեստազորի սպայական կազմ որակավորված անձանց զինվորական ծառայության ժամկետը ևս 24 ամիս է:

 

Այն դեպքերում, երբ պարտադիր զինծառայողը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր և զինվորական ծառայության անցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում (տես՝ հավելված 2)՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասեր:

 

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.