Encyclopedia

Ի՞նչ է զորակոչը

Զորակոչը գործընթաց է, որի միջոցով անձը կանչվում և ներգրավվում է պարտադիր զինվորական ծառայության: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ (ամառային եւ ձմեռային զորակոչներ):

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով պետությունը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին:

 

Քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մոտակա զինվորական կոմիսարիատ:

 

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն:

 

Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության, ինչպես նաև չեն կարող ընդունվել պայմանագրային զինվորական ծառայության:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետ,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետ,

3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս,

3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մաս,

4. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մաս,

5. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված,

6. ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդված:

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.