Encyclopedia

Կա՞ արդյոք պարտադիր զինվորական ծառայությանն այլընտրանք

Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային զինվորական ծառայությամբ կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությամբ:

Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

 

Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

 

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ըստ ՀՀ օրենսդրության, չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մաս,

2. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.