Encyclopedia

Որոնք են այլընտրանքային ծառայության անցնելու հիմքերը և կարգը

Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող մայիսի 1-ը (մինչ ամառային զորակոչի մեկնարկը) կամ հոկտեմբերի 1-ը (մինչ ձմեռային զորակոչի մեկնարկը) պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Այլընտրանքային ծառայության անցնելու համար անհրաժեշտ է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի համապատասխան որոշումը:

 

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

 

Իրավական հիմքեր.

1. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված,

2. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված։

 

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.