Encyclopedia

Ինչպե՞ս ձեռք բերել զինվորական մասնագիտություն

18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան`   պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները կարող են մասնակցել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը:

Ռազմաուսումնական հաստատություններում սովորող անձինք ձեռք են բերում զինվորականի մասնագիտություն (տես՝ հավելված 3):

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ, և նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մաս։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.