Encyclopedia

Զինծառայողների իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները

Ժամանակակից աշխարհում լայնորեն տարածված է «համազգեստով քաղաքացի» հասկացությունը՝ հիմքում ունենալով այն գաղափարը, որ զինվորականները պետք է օգտվեն միևնույն հիմնարար ազատություններից, և նրանց իրավունքներն ու արժանապատվությունը պետք է պաշտպանվի այնպես, ինչպես ցանկացած այլ քաղաքացունը`   հաշվի առնելով զինվորական ծառայության պայմաններից բխող սահմանափակումները։

Իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար զինծառայողներն ունեն մի շարք երաշխիքներ: Այդ երաշխիքներից են.

 

▪ զինծառայողները գտնվում են պետության պաշտպանության տակ,

▪ զինծառայողների կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում է օրենքով,

 

▪ զինծառայողին անվանարկելը, սպառնալիքը, բռնությունը կամ ոտնձգությունը նրա կյանքի, առողջության, ունեցվածքի նկատմամբ և զինծառայողի վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողությունները, ինչպես նաև նրա իրավունքների ոտնահարումը առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն,

 

▪ զինվորական ծառայությունը կազմակերպվում է զինծառայողների իրավունքների և ազատությունների առաջնահերթության սկզբունքով,

 

▪ պետությունն ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանվածությունը:

 

Պարտադիր ժամկետային զինծառայողները ունեն նաև ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու և հանրաքվեի օրը հանրաքվեին մասնակցելու իրավունք:

 

Իրավական հիմքեր.

1. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 48-րդ հոդվածի 1-ին մաս,

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս,

2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մաս,

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ, 7-րդ կետեր։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.