Encyclopedia

Որ դեպքերում քաղաքացին կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

Անձն ունի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք հետևյալ դեպքերում.

 

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն,

3) ընտանեկան պայմաններից ելնելով ստացել է զորակոչման ժամանակավոր հետաձգման իրավունք (տարկետում) և 27 տարին լրանալու օրվա դրությամբ չի կորցրել այդ տարկետման իրավունքը:

 

Այլ հիմքով քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ մասեր,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մաս։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.