Encyclopedia

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքերը

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող անձն ունի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք հետևյալ դեպքերում.

 

1) առողջական վիճակի պատճառով (տես՝ հավելված 4),

2) ընտանեկան պայմաններից ելնելով (տես՝ հավելված 5),

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում`   պատգամավորական լիազորությունների ողջ ժամկետով,

 

4) նպատակային ուսումնառության համար (տես՝ հավելված 6),

5) գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Վերը նշված 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով տարկետում ստացած քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել տարկետման իրավունքից և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված։

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.