Encyclopedia

Զինծառայողների հիմնական արձակուրդի իրավունքը

Պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ`   ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում:

Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշելիս հաշվի է առնվում նաև զինծառայողի բարեխիղճ ծառայությունը:

 

 Հիմնական արձակուրդ տրվում է`  

1) շարքային կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին`   10 օրացուցային օր,

2) կրտսեր ենթասպայական կազմի («կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ», «ավագ») զինվորական կոչում ունեցող զինծառայողներին`   15 օրացուցային օր։

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մաս,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետ։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.