Encyclopedia

Զինծառայողների լրացուցիչ արձակուրդի իրավունքը

Պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է հինգ օրացուցային օր տևողությամբ`  

 

1) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար՝ խրախուսման կարգով,

2) ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ՝ զինծառայողի երեխայի ծնունդ կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնություն, ծանր հիվանդություն կամ մահ,

3) օրենքով նախատեսված որոշակի ընտանեկան պայմաններ ունեցողներին՝ վեց ամիսը մեկ անգամ (տես՝ հավելված 7):

 

Իրավական հիմքը.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մաս։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.