Encyclopedia

Լիլիկ Ստեփանյան

Ծնվել է 1960թ.-ի հուլիսի 6-ին Արտաշատում: 1979-1981թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնում, այնուհետև՝ 1981-1984թթ.-ին՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում։

Լիլիկ Ստեփանյանը ԵՊԼՀ ավագ դասախոս է, բ.գ.թ., լրագրող, ինչպես նաև «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստատեսության խմբագիրը: Աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմիտեում որպես ավագ խմբագիր, ապա բաժնի վարիչ, այնուհետեւ զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը:

 

Եղել է «Ինտերնյուս» ՀԿ նորությունների փոխանակման հեռուստատեսային ծրագրի պրոդյուսեր, «Շողակաթ» ՀԸ-ում արտադրության տնօրեն, դասավանդել է ՀՀ տարբեր համալսարաններում: Հեղինակել է «Հեռուստատեսային ռեպորտաժ» մենագրությունը:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.