Encyclopedia

Դիեգո Տատյան

Գրող և փիլիսոփա Դիեգո Տատյանի արձակի հիմքում փիլիսոփայական պարադոքսն է: Նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է:

Դիեգո Տատյանը ծնվել է 1965 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Մասնագիտությամբ փիլիսոփա է, Կորդոբայի պետական համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի դեկանն է:

 

Ըստ որում, այս համալսարանը Ամերիկա մայրցամաքի չորս ամենահին կրթահամալիրներից է, որի շնորհիվ քաղաքը ձեռք է բերել La Docta, այսինքն «Գիտուն քաղաք» կամ «Գիտունների, իմաստունների քաղաք» անվանումը:

 

Տատյանը հայտնի է իր գիտական և վերլուծական աշխատանքներով՝ նվիրված Սպինոզային, Հայդեգերին և Բորխեսին:

 

Տատյանը հրատարակել է նաև պատմվածքների և փիլիսոփայական մանրապատումների մի քանի ժողովածուներ, և առաջին անգամ հայերենով ներկայացնում է դրանց ծաղկաքաղը «Հետմիջօրե» գրքույկում:

 

Նրա աշխատանքները թարգմանվել են նաև ֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.