Encyclopedia

Զինծառայողների իրավունքները

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության Կանոնագրքով սահմանված են յուրաքանչյուր զինծառայողի իրավունքները, դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները:

Հայաստանի Հանրա­պետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն սահմանափակման որևէ  մեկի կողմից:

 

Մյուս կողմից՝ զինծառայողների իրավունքների օգտագործումը որևէ կերպ չպետք է վնասի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:

 

 Պետությունը պատասխանատվություն է կրում զինծառայողների իրավունքների պաշտպանության համար և հանդիսանում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանության գլխավոր երաշխավորը: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել զինծառայողների արժանավայել կենսամակարդակի ապահովման, ծառայության ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:

 

Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրված է տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա. նրանք օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության, եթե մեղավոր են զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում:

 

Իրավական հիմքեր՝

ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք

Հոդված  8-10

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.