Encyclopedia

Զինծառայողների՝ զենք կրելու իրավունքը

ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով սահմանվում են զինծառայողների կողմից զենք պահելու, կրելու կանոնները և գործադրման կարգը:

Ըստ կանոնագրքի՝ զինծառայողները իրավունք ունեն զենք կրելու և օգտագործելու ինչպես զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, այնպես էլ զինծառա­յությունից դուրս՝ խիստ անհրաժեշության դեպքում:

 

Ծայրահեղ դեպքերում՝ խիստ անհրաժեշտության ժամանակ զինծառայողները իրավունք ունեն զենք գործադրել, եթե հնարավոր չէ կիրառել այլ եղանակներ ու միջոցներ

 

1. ռազմական և պետական օբյեկտները, զորամասերն ու դրանց ստորաբաժանումները, շենքերն ու շինությունները ենթարկվում են խմբային կամ զինված հարձակումը հետ մղելու համար,

2. անհրաժեշտ է կասեցնել զենքին կամ ռազմական տեխնիկային բռնությամբ տիրանալու փորձերը,

3. անհրաժեշտ է պաշտպանել զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումներից,

4. անհրաժեշտ է մեկուսացնել հանցագործություն (ծանր հանցագործություն) կատարած կամ կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին:

 

Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):

 

 Զենքը գործադրելուց առաջ անպայման պետք է նախազգուշացնել դրա գործադրման մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենքի գործադրումը թույլատրվում է միայն հանկարծակի կամ զինված հարձակման, նաև այլ իրական սպառնալիքների դեպքում:

 

Զենք գործադրելու դեպքում յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ տուժածներին ապահովել առաջնային անհետաձգելի բուժօգնություն:

 

Արգելված է  կանանց և անչափահասների նկատմամբ զենքի գործադրումը. բացառություն են միայն այն դեպքերը, երբ նրանք կատարում են զինված կամ խմբային հարձակում: 

                                

Իրավական հիմքեր՝

ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք

Հոդված  11-12

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.