Encyclopedia

Զինվորը հարձակման ժամանակ

Հարձակումը պետք է լինի արագընթաց ու անընդմեջ՝ արգելափակելով հակառակորդի հավանական դիմադրությունը միջանկյալ բնագծերում: Հարձակման ժամանակ ևս զինվորը գործում է ջոկի կազմում:

Հրամանատարից ստանալով մարտական առաջադրանքը, զինվորը նաև և առջ պարտավոր է պարզել՝

 

● կողմնորոշիչները,

● հակառակորդի կազմը, գործողությունների բնույթը, կրակային միջոցների տեղաբաշխումը,

 ● դասակի, ջոկի և իր խնդիրը, իր տեղը ջոկի շղթայում, ոչնչացման ենթակա նշանակետերն ու կրակ վարելու կարգը,

● այն տանկի համարը և տարբերանշանը, որին հետևելու է ջոկը, ինչպես նաև հրետանու, ականանետերի և այլ կրակային միջոցների օգտագործման կարգը,

● ՀՄՄ (ԶՓ)-ից իջնելու (հետևակացման) տեղը ընթացքից հարձակվելիս, արգելքներ հաղթահարելու կարգը,

 ● ազդարարման, կառավարման և փոխգործակցության ազդանշանները, դրանցով գործելու կարգը,

● հարձակմանը պատրաստ լինելու ժամանակը:

 

Հարձակման նախապատրաստվածության աստիճանով է որոշվում է զինվորի գործողությունների հաջողությունը հետևաբար հարձակումից առաջ առավելապես պետք է զգոն լինել: Մարտական գործողություններից առաջ զինվորը պարտավոր է ստուգել իր զենքի ու անհատական պաշտպանության միջոցների սարքինությունը, զինամթերքի առկայությունը, իսկ անհրաժեշտության դեպքում անպայ­մանորեն պետք է  լրացնի պակասը: Հարձակման ազդանշանին արագ արձագանքելու համար, զինվորը նախապես պետք է ստեղծի հարմարանքներ խրամատից արագ դուրս գալու համար:

 

Եթե հարձակումը տեղի է ունենալու գիշերը, զինվորը պետք է լրացուցիչ ուսումնասիրի տեղանքը և տեղաշարժման ուղղությունը, պետք է վերստուգի ու վերհիշի կողմնորոշիչները, որոնք խիստ անհրաժեշտ են նշանակետերի և կրակի համար:  Բացի այս ամենը, զինվորը պարտավոր է  լրացուցիչ լիցքավորել  պահեստատուփերը լուսածրող փամփուշտներով:

 

Ջոկի հրամանատարի՝ « Ջո՛կ, առա՜ջ – ԳՐՈՀԻ՛» հրամանից անմիջապես հետո, զինվորները խրամատից արագորեն դուրս գալով՝ ՀՄՄ-ի կրակի աջակցությամբ վազքով կամ արագացված քայլով առաջ են  շարժվում`   հետ չմնալով տանկից:

 

Քանի որ ՀՄՄ (ԶՓ)-ն տեղաշարժվում է հարձակվողների հետևից 200 մ հեռավորությամբ, այն հուսալիորեն ապահովում է կրակային պաշտպանությունը: Տանկի հետևից մեկ կամ երկու շարասյունով զինվորները հաղթահարում են ականապայթուցիկ արգելափակոցները և ծավալվելով մարտակարգի`   գրոհում հակառակորդի վրա, ոչնչացնում հակառակորդի կրակային միջոցները:

 

Եթե  կան առաջշարժումը խոչընդոտող նշանակետեր, ապա զինվորները դրանք լուսածրող գնդակ­ներով նշում են տանկի և ՀՄՄ (ԶՓ)-ի համար:

 

Հակառակորդի դիրքերին մոտենալով 30–35 մ՝ զինվորը նռնակը նետում է խրամուղու մեջ, սրընթաց հաղթահարում մնացած տարածությունը և ոչնչացնելով հակառակորդին`   տեղաշարժվում է նշված ուղղությամբ:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.