Encyclopedia

Կրակային պատրաստություն

Մարտական պատրաստության գործընթացում կարևորագույն դեր ունի կրակային պատրաստությունը:

Առաջնահերթ է զենքի նյութական մասի ուսուցումը, որի շրջանակներում ուսումնասիրվում է ոչ միայն զենքի մարտական հատկությունները, մասերն ու մեխանիզմների կառուցվածքը, դրանց նշանակությունը, այլև ցույց է տրվում զենքի խնամքի, պահպանման և մարտում դրա անխափան օգտագործման կարևորությունը:

 

 Կրակային պատրաստության անբաժանելի մաս է կազմում հրաձգության հիմունքների ու կանոնների յուրացումը, քանի որ միայն այդ դեպքում մարտի ժամանակ հնարավոր կլինի զենքը գրագետ օգտագործել:

 

Հրաձգության ձևերի ու կանոնների ուսումնասիրությունն անհրաժեշտ է տեղանքի, եղանակի, օրվա ու տարվա այլևայլ պայմաններում, տարբեր տարածություններից և դիրքերից հակառակորդի միայնակ կամ խմբային նշանակետերը դիպուկ կրակով ոչնչացնելու համար:

 

Կրակային պատրաստության բաղկացուցիչ մաս է կազմում ձեռքի նռնակների նետման ուսուցումը, որի նպատակն է սովորեցնել դրանք անվրեպ նետել մարտական իրադրության տարբեր պայմաններում (հատկապես հակառակորդի հետ մոտիկից շփվելիս) և տարբեր դիրքերից:

 

Եթե հակառակորդը ոչնչացվում է առաջին իսկ կրակոցով, նշանակում է կրակային պատրաստականության մակարդակը գերազանց է, քանի որ հենց այս կերպ էլ որոշում ենք  կրակային պատրաստականության մակարդակի չափանիշը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.