Encyclopedia

Կրակային պատրաստության անվտանգության կանոններ

Կրակային պատրաստությունը մարտական պատրաստության անբաժանելի ու կարևորագույն մասն է կազմում կրակային պատրաստությունը:

Կրակային պատրաստության պարապմունքների ժամանակ անհրաժեշտ է խստորեն հետևել անվտանգության կանոններին, քանի որ անզգույշ շարժումը կամ փոքրիկ բացթողումները անդառնալի կորուստների պատճառ կարող են հանդիսանալ: Այդ իսկ պատճառով, պետք է ոչ միայն անգիր սովորել կանոնները, այլև յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ անվերապահորեն հետևել դրանց ու կատարել:

 

Այսպես՝ կրակային պատրաստության պարապմունքից առաջ անհրաժեշտ է ղեկավարի հրամանով կամ ինքնուրույն ստուգել՝ արդյոք լիցքավորված է զենքը, թե ոչ: 

 

Անվտանգության գլխավոր կանոնի համաձայն՝ կտրականապես արգելվում է զենքն ուղղել մարդկանց վրա, անկախ զենքի լիցքավորված կամ չլիցքավորված լինելու հանգամանքից:

 

Պարապմունքների ժամանակ ավտոմատը ոչ լրիվ քանդելու և հավաքելու ժամանակ անհրաժեշտ է ապահովել աշակերտների անվտանգ հեռավորությունը 1–2 մ:

 

Հրաձգության ժամանակ անհրաժեշտ է անվերապահորեն հետևել անվտանգության կանոններին և ոչ մի դեպքում չխախտել դրանք:

 

1.Հրաձգությունից առաջ անհրաժեշտ է հրաձգարանից հեռացնել մարդանց, կենդանիներին և փոխադրամիջոցները:

 

2. Զենքը թույլատրվում է լիցքավորել միայն «ԿՐԱ՛Կ» ազդանշանից հետո՝ կրակային սահմանա­գծում կամ կրակի բացման սահմանագիծն անցնելիս:

 

3. Կրակի դադարեցման սահմանագծում անհրաժեշտ է զենքը լիցքաթափել և քաշել հրահանի մարտական ոտքը:

 

Արգելվում է կրակ վարել՝

                ● վտանգավոր ուղղություններով,

                ● մինչև կրակի վարման սահմանագիծ դուրս գալը,

                ● «ԴԱԴԱՐ» ազդանշանից կամ «Կրակը ԴԱԴԱՐԵՑՆԵ՛Լ» հրամանից հետո,

                ● ոչ սարքին զենքով:

 

Կրակն անմիջապես դադարեցվում է՝

                ● եթե թիրախային դաշտում հայտնվել են մարդիկ, կենդանիներ կամ փոխադրամիջոցներ,

                ● եթե հրամանատարական կետի վրա բարձրացված է սպիտակ դրոշ:

            Հրաձգության ավարտից անմիջապես հետո հանձնում են չօգտագործված զինամթերքը և զննում զենքը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.