Encyclopedia

Ավտոմատի հավաքելը ոչ լրիվ քանդելուց հետո

Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ավտոմատը քանդել ոչ լրիվ, քանի որ գործածման ընթացքում կարիք է լինում այն մաքրելու, յուղելու, ինչպես նաև մասերն ու մեխանիզմները զննելու համար:

Ավտոմատը ոչ լրիվ քանդելուց հետո անհրաժեշտ է հավաքել՝ հետևելով դրա հավաքման կարգին, խիստ ուշադրություն դարձնել, որպեսզի մասերի համարները համապատասխանեն փողատուփի վրայի համարներին:

 

Ինչպե՞ս ավտոմատի  հավաքել  ոչ  լրիվ  քանդելուց  հետո

 

1. Անհրաժեշտ է գազախողովակը փողի պահպանակով միացնել ավտոմատին: Ավտոմատը պետք է բռնել ձախ ձեռքով, իսկ աջ ձեռքով անհրաժեշտ է գազախողովակն առջևի մասով հագցնել գազախցի խողովակաոստի վրա և փողի պահպանակի վերջնամասը սեղմել փողին, փակիչը իջեցնել այնքան, մինչև նրա սևեռիչը մտնի նշանոցի կոճղակի հանվածքը:

 

2. Անհրաժեշտ է փակաղակը միացնել փակաղակի շրջանակին: Ձախ ձեռքով պետք է վերցնել փակաղակի շրջանակը, որից հետո անհրաժեշտ է աջ ձեռքով փակաղակը գլանային մասով դնել շրջանակի անցքը: Փակաղակը անհրաժեշտ է շրջել այնպես, որ նրա տանող ելունը մտնի փակաղակի շրջանակի ձևավոր կտրվածքի մեջ, և փակաղակը տանել առաջ:

 

3. Անհրաժեշտ է փակաղակի շրջանակը փակաղակով միացնել փողատուփին: Անհրաժեշտ է ձախ ձեռքով բռնել կոթի վզիկը, իսկ աջ ձեռքում պետք է պահել փակաղակի շրջանակը փակաղակով այնպես, որ բութ մատով սեղմած փակաղակը գտնվի առջևի դիրքում. գազամխոցը մտցնել նշանոցի կոճղակի մեջ և փակաղակի շրջանակը շարժել առաջ այնքան, մինչև փողատուփի ծռվածքները մտնեն փակաղակի շրջանակի փորակների մեջ, ապա ոչ մեծ ճիգով այն սեղմել փողատուփին և տանել առաջ:

 

4. Անհրաժեշտ է միացնել հետադարձ մեխանիզմը:  Աջ ձեռքով  անհրրաժեշտ է հետադարձ մեխանիզմը մտցնել փակաղակի շրջա­նակի անցքի մեջ, այնուհետև սեղմելով հետադարձ մեխանիզմի զսպանակը՝ առաջ տալ ուղղորդիչ ձողիկը և մի փոքր իջեցնելով ներքև՝ նրա կրունկը մտցնել փողատուփի երկայնական փորակի մեջ:

 

5. Փողատուփի կափարիչը միացնելու համար անհրաժեշտ է փողատուփի կափարիչը առջևի մասով դնել նշանոցի կոճղակի վրայի կիսակլոր կտրվածքի մեջ: Կափարիչի վերջնամասն աջ ձեռքի ափով պետք է սեղմել առաջ ու ներքև այնպես, որ հետադարձ մեխանիզմի ուղղորդիչ ձողիկի ելունը մտնի փողատուփի կափարիչի անցքի մեջ:

 

6. Պետք է սեղմել ձգանը և փոխադրիչը մինչև վերջ բարձրացնել վեր (դնել ապահովիչին):

 

7. Անհրաժեշտ է միացնել շամփուրը:

 

8. Անհրաժեշտ է պահատուփը դնել կոթի բնի մեջ: Պետք է պահատուփը ներքևի մասով մտցնել կոթի բունը և առաջ մղելով փակել բունը կափարիչով: Ծալովի կոթով ավտոմատի պահատուփը պետք է դնել պահեստա­տուփի պայուսակի գրպանը:

 

9. Անհրաժեշտ է պահեստատուփը միացնել ավտոմատին: Ձախ ձեռքով բռնելով ավտոմատի կոթի վզիկից կամ փողակալից, իսկ աջով պահեստատուփի կառչանը մտցնել փողատուփի պատուհանը և պահեստատուփը  շրջել այնպես, որ մղլակն  ընկնի պահեստատուփի  հենակային ելուստի  հետևը:

 

Զինվորի մարտական պատրաստության նորմացույցների համաձայն ավտոմատի ոչ լրիվ քանդումը պետք է կատարվի 15, 17 և 19 վայրկյանում, իսկ հավաքումը ոչ լրիվ քանդելուց հետո`   25, 27 և 32 վայրկյանում, համապատասխանաբար գերազանց, լավ և բավարար գնահատականների համար:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.