Encyclopedia

Շարային կանոնադրության ընդհանուր դրույթները․ Շարային պատրաստություն

ՀՀ զինված ուժերի համազորային կանոնագրքերը ընդունվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ շարային կանոնադրությունը հաստատվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Շարային կանոնադրությունը հանդիսանում է զինծառայողների կարգապահության ամրա­պնդմանն ուղղված նորմատիվ-իրավական փաստաթուղթ:

 

Շարային կանոնադրությունը սահմանում  է՝

 

  1. շարքի տեսակները, նրա բաղկացուցիչ մասերը,
  2. շարային վարժաձևերն ու շարժումները զենքով և առանց զենքի,
  3. զինծառողների պարտականությունները շարվելուց առաջ և  հետո:
  4. զինվորական ողջույնի նշանակությունն ու կատարման կարգը,
  5. զորամասերի ու ստորաբաժանումների շարքերը հետիոտն կարգով ու մեքենաներով,
  6. պետին (հրամանատարին) մոտենալը և նրանից հեռանալը,
  7. շարային ստուգատեսի անցկացման կարգը:       

 

Շարային կանոնադրության համապատասխան ՀՀ զինված ուժերում կազմակերպվում ու անցկացվում է շարային պատրաստությունը: Շարային պատրաստությունը հանդիսանում է մարտական պատրաստության բաղկացուցիչ մաս և ներազդում է զորքերի առօրյա և ընդհանուր գործունեությանը՝ կոփում է զինծառայողներին, կատարելագործում է նրանց շարային կեցվածքը, զարգացնում է դիտողականությունը,  որոնք ամրապնդում են կարգապահության ամրապնդմանը:

 

Շարային պատրաստության առարկայի շրջանակներում զինծառայողները սովորում են ինչպես ճիշտ ու ներդաշնակ գործել ոչ միայն շարքում, այլև մարտական գործո­ղությունների ժամանակ: Առանց շարային պատրաստության ճիշտ ուսուցման հնարավոր չէ ժամանակակից մարտում հասնել հստակ գործողությունների:

 

Շարային վարժվածությունը ամրապնդում է զինծառայողների կարգապահությունը, օգնում տիրապետելու տարբեր վարժաձևերի ու գործողությունների, ինչպես նաև ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք անրաժեշտ են մարտավարական, կրակային, մասնագիտական պատրաս­տության և այլ առարկաների պարապմունքների համար:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.