Encyclopedia

ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐ. ԴԱՐՁՈՒՄՆԵՐ ՏԵՂՈՒՄ (Մաս 1)

Զինծառայողները շարային վարժաձևերը իրականացնում են ոչ միայն ստորաբաժա¬նումների կազմում, այլև կարող են կատարել միայնակ:

Երբ զինծառայողը ստանում է «Ա՜ջ– ԴԱ՛ՐՁ», «Ձա՜խ–ԴԱ՛ՐՁ» և «Հե՜տ–ԴԱ՛ՐՁ» հրամանները, նա անմիջապես անցնում է հրամանի կատարմանը և կատարում է դարձումներ տեղում:

 

Մեկ քառորդ շրջանդարձումով կատարվում են աջդարձ և ձախ դարձ վարժաձևերը, իսկ հետդարձը՝ մեկ երկրորդ շրջանով:  

 

Աջ դարձը կատարվում է աջ ձեռքի կողմը և մարմնի ծանրությունը կենտրոնանում է աջ կրունկի և ձախ ոտնաթաթի վրա, իսկ ձախ դարձն ու հետդարձը՝ ձախ ձեռքի կողմը՝ ձախ կրունկի և աջ ոտնաթաթի վրա:

 

Եվ «Ա՜ջ– ԴԱ՛ՐՁ», և «Ձա՜խ–ԴԱ՛ՐՁ» և « Հե՜տ–ԴԱ՛ՐՁ» դարձումները կատարվում են երկու գործողությամբ (երկու հաշվով).

առաջին գործողությամբ զինծառայողը դարձում է կատարում, որի ընթացքում անպայ­մանորեն պահպանում է իրանի ուղիղ դիրքը և, ծնկները չծալելով՝ մարմնի ծանրությունը փոխադրում է առջևի ոտքի վրա,

երկրորդ գործողությամբ զինծառայողը պետք է մյուս ոտքը ամենակարճ ճանապարհով դնի առջևի ոտքի մոտ:

 

Քանի որ հաջորդիվ սովորելու ենք դարձումները շարժման ընթացքում, հետևաբար լավ կլինի՝  նախևառաջ սովորել ու կատարելագործել շարժումները տեղում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.