Encyclopedia

ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐ. Դարձումներ շարժման ժամանակ (Մաս 2)

Դե, եկեք հիմա էլ սովորենք՝ ինչպես են կատարում դարձումները շարժման ժամանակ:
Մենք արդեն գիտենք, որ «Ա՜ջ–ԴԱ՛ՐՁ», « Ձա՜խ–ԴԱ՛ՐՁ» և «Հ ե՜տ–ԴԱ՛ՐՁ» հրամանները տրվում են տեղում դարձումներ կատարելու համար: Եվ այո, նույն՝ «Ա՜ջ–ԴԱ՛ՐՁ», « Ձա՜խ–ԴԱ՛ՐՁ» և «Հ ե՜տ–ԴԱ՛ՐՁ» հրամանները տրվում են նաև շարժման ընթացքում դարձումներ կատարելու համար: Ոչ մի տարբերություն. Տարբերությունը միայն գործողությունների մեջ է:

Նախնական հրամանները`   «Ա՜ջ», «Ձա՜խ» և «Հե՜տ» լսելուն պես զինծառայողը պետք է պատրաստվի  կատարելու  կատարողական «ԴԱ՛ՐՁ»  հրամանը:

 

 Աջդարձ կատարելու համար «ԴԱ՛ՐՁ» կատարողական հրամանը տրվում է զինծառայողի աջ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ: Երբ զինծառայողը լսում է հրամանը՝ նա անմիջապես կատարում է ևս մեկ քայլ ձախ ոտքով, ձախ ոտնաթաթի մատների վրա հենվելով՝ կատարում է մեկ քառորդ պտույտ աջ և շարային քայլով շարժումը շարունակում նոր ուղղությամբ:

 

Ձախդարձ կատարելու համար «ԴԱ՛ՐՁ» կատարողական հրամանը տրվում է զինծառայողի ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ: Երբ զինծառայողը լսում է հրամանը՝ նա անմիջապես կատարում է ևս մեկ քայլ աջ ոտքով, աջ ոտնաթաթի մատների վրա հենվելով՝ դառնում է մեկ քառորդ պտույտ ձախ և շարային քայլով շարժումը շարունակում նոր ուղղությամբ:

 

Հետդարձ կատարելու համար «ԴԱ՛ՐՁ» կատարողական հրամանը տրվում է զինծառայողի աջ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ: Հրամանը լսելուն պես զինծառայողն անմիջապես կատարում է ևս երկու քայլ ձախ և աջ ոտքերով. աջով կատարում է կես քայլ՝ ոտքը դնելով փոքր-ինչ ձախ: Ապա հենվում է երկու ոտնաթաթերի մատների վրա, մեկ երկրորդ պտույտ կտրուկ շրջադարձ է կատարում և ձախ ոտքով շարային քայլով շարժումը շարունակում նոր ուղղությամբ:

 

«ԴԱ՛ՐՁ» կատարողական հրամանից հետո աջդարձը և ձախդարձը կատարվում են երկու հաշվով, իսկ հետդարձը՝ երեք հաշվով:

 

Անհրաժեշտ է հիշել, որ դարձումների ժամանակ զինծառայողների ձեռքերի շարժումները պետք է կատարվեն համաչափ:

Հետդարձի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում կտրուկ շրջադարձի և ձեռքերի շարժումների վրա:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.