Encyclopedia

Շարժում առանց զենքի: Շարային և երթային քայլ

Զինծառայողների շարժումն իրականացվում է քայլով կամ վազքով:
Կանոնավոր քայլի չափսը պետք է լինի 70–80 սմ, իսկ արագությունը մեկ րոպեում պետք է կազմի 110–120 քայլ:

Կանոնավոր վազքի դեպքում քայլի չափսը պետք է լինի 85–90 սմ, իսկ շարժման արագությունը՝ մեկ րոպեում պետք է կազմի 165–180 քայլ:

Քայլը լինում է շարային և երթային:

 

Զինծառայողները շարային քայլը կիրառում են ոչ միայն շարային պարապմունք­ների ընթացքում, այլև հանդիսավոր երթով ստորաբաժանումների անցնելու և շարժման ընթացքում զինվորական ողջույնի կատարման ժամանակ: Զինծառայողը պետք է նաև շարային քայլով շարքից դուրս գա և շարք վերադառնա, մոտենա հրամանատարին (պետին), ինչպես նաև հրամանատարի (պետի) մոտից հեռանալիս:

 

«Շարային քայլո՜վ–ՄԱ՛ՐՇ» հրամանը տրվում է շարային քայլով շարժումը սկսելու համար: «Շարային քայլով» նախնական հրամանի տրմանը զուգահեռ՝ զինծառայողն անմիջապես իրանը մի փոքր պետք է առաջ է տա այնպես, որ մարմնի ծանրությունն առավելապես լինի աջ ոտքի վրա՝ միաժամանակ պահպանելով կայուն դիրք: «ՄԱ՛ՐՇ» կատարողական հրամանով պետք է սկսի շարժումը`   ձախ ոտքի լրիվ քայլով, որի ընթացքում պետք է  ձախ ձեռքը տանի հետ, իսկ աջը շարժելով առաջ:

 

Շարային քայլով շարժվելիս ձախ (աջ) ոտնաթաթը ձգված վիճակով պետք է գետնից կտրել 15–20 սմ բարձրությամբ, ապա ամբողջ ներբանով պինդ դնելով գետնին՝ աջ (ձախ) թաթը միաժամանակ կտրել գետնից: Ձեռքերը, սկսած ուսերից, իրանի մոտով պետք է շարժել առաջ, իսկ արմունկը պետք է ծալել այնպես, որ դաստակը ձեռքի ափի լայնությամբ բարձրանա գոտու ճարմանդից վերև՝ պահպանելով մարմնից ափաչափ հեռավորություն: Ձեռքը հետ տանելիս պետք է ձգել մինչև վերջ, իսկ ձեռքի մատները անհրաժեշտ է պահել կիսախուփ վիճակում: Շարժման ընթացքում գլխի և իրանի դիրքը պետք է ուղիղ լինի, հայացքը՝ առաջ:

 

Եթե չկա շարային քայլով շարժվելու «Շարային քայլո՜վ–ՄԱ՛ՐՇ» հրաման, ապա կարելի է կիրառել երթային քայլ: Երթային քայլով շարժման դեպքում ոտնաթաթերը կարելի է ազատորեն մեկնել առաջ և գետնին դնել այնպես, ինչպես սովորական քայլի դեպքում: Նույնկերպ ձեռքերն էլ կարող են ազատորեն շարժել իրանի մոտով հետ ու առաջ:

 

Երթային քայլով շարժվելու ընթացքում զինծառայողներին կարող է տրվել «ԶԳԱ՛ՍՏ» հրամանը, որի դեպքում զինծառայողներն անմիջապես պետք է անցնեն շարային քայլի:  

Շարային քայլի ժամանակ «ԱԶԱ՛Տ» հրամանը լսելուն պես, զինծառայողները կարող են անցնել երթային քայլի:

 

 «Տեղում քայլո՜վ– ՄԱ՛ՐՇ» հրամանը տրվում է այն դեպքում, երբ պետք է քայլել տեղում, իսկ «ՏԵՂՈՒՄ» հրամանը տրվում է շարժման ընթացքում տեղում քայլի անցնելու համար:

 

«Տեղում քայլո՜վ–ՄԱ՛ՐՇ» հրամանով զինծառայողներն սկսում են քայլել տեղում՝ ոտքը բարձրաց­նելով 15–20 սմ և իջեցնելով այնպես, որ գետնին հպվի ոտնաթաթի առջևի մասը: Ձեռքերի շարժումը պետք է համապատասխանի քայլի տակտին:

 

Տեղում քայլելու ժամանակ «ՈւՂԻ՛Ղ» հրամանը տրվում է զինծառայողի ձախ ոտքը գետնին դնելու պահին, ապա աջ ոտքով կատարվում է ևս մի քայլ տեղում, որից հետո միայն սկսվում է շարժումը առաջ լրիվ քայլով:

 «Կ ա՜նգ-Ա՛Ռ» հրամանով դադարեցվում է շարժումը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.