Encyclopedia

Մարկ Բլոկ

Ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկը ծնվել է Լիոնում 1886թ. հուլիսի 6-ին: Հայրը`   Գյուստավ Բլոկը, իր ժամանակի անտիկ պատմության հայտնի պրոֆեսոր էր: Մ. Բլոկը բազմիցս նշել է իր վրա հոր բարերար ազդեցության մասին: Միջնակարգ կրթությունն ստացել է Փարիզում`   Լյուդովիկոս Մեծի լիցեյում: Այնուհետև (1904թ.) փոխադրվել է Բարձրագույն մանկավարժական դպրոց (ինստիտուտ):
1908 թվականին պատմության և աշխարհագրության դասավանդման իրավունք է ստանում Լայպցիգում, այնուհետև Բեռլինում (1908-1909թթ.): 1912 թվականին դասավանդում է Մոնպելյեի և Ամյենի լիցեյներում: 1913 թվականին հրատարակում է իր առաջին գիրքը: 
 
Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես բանակ է զորակոչվում: Ծառայության ժամանակ արժանանում է բազմաթիվ պարգևների: Զորացրվելուց անմիջապես հետո հրավիրվում է Ստրասբուրգ`   դասախոսելու: Այստեղ էլ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն: Ծանոթանում է Լ. Ֆևրի հետ: 
 
1936 թվականին նա արդեն տնտեսության պատմության պրոֆեսոր էր Ստրասբուրգում: 1936-1938 թվականներին ակտիվ մասնակցում է Ազգային ճակատի գործողություններին: Ավելի ուշ միանում է Ֆրանսիայում կրթական բարեփոխումներ ծրագրերին:
 
1939 թվականի օգոստոսին կրկին զորակոչվում է բանակ: Հընթացս գրում է «Տարօրինակ պարտություն» գիրքը (հրատարակվում է հետմահու`   1946թ.): Այս ժամանակ որոշակի հակասություններ են ծագում Լ. Ֆևրի և Մ. Բլոկի միջև:
 
Մասնավորապես, երբ Մ. Բլոկի հրեա լինելու պատճառով ամսագիրը փակվելու վտանգի տակ էր դրված. Լ. Ֆևրը Բլոկին առաջարկում է հանդես գալ կեղծանունով, ինչին դեմ էր Բլոկը: Շուտով, սակայն, համաձայնության է գալիս և սկսում է տպագրվել կեղծանունով: 1941-1942 թվականներին աշխատում է իր ծրագրային հետազոտության վրա: 
 
1944 թվականին ձերբակալվում է գեստապոյականների կողմից: Գերության մեջ էլ չի դադարեցնում իր գիտական գործունեությունը`   Լ. Ֆևրին է մաս-մաս ուղարկելով նյութեր և մի շարք հոդվածներ: 1944 թվականին հուլիսի 16-ին գնդակահարվում է Լիոնից ոչ հեռու:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.