Encyclopedia

Հովհաննես Սերվերյան

Բարեգործ և արքունի ճարտարապետ Հովհաննես Սերվերյանը եղել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ճարտարապետներից մեկը: Գուզկունճուկի Թուրքիա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես կառուցվել է արքունի ճարտարապետ Հովհաննես Ամիրա Սերվերյանի կողմից`   Ստեփանոս Աղավնի Պատրիարքի օրոք:
Եկեղեցու պաշտոնական բացումը կատարվել է 1835թ. մայիսի 11-ին: Եվ ընդհանրապես, Կոստանդնուպոլիս-Ստամբուլի ճարտարապետական դեմքը շատ բանով անավարտ ու աններդաշնակ կլիներ, եթե 19-րդ դարում արևելքն ու արևմուտքը միավորող այս քաղաքի քաղաքաշինական դիմագիծը չձևավորեին հայ ճարտարապետները, որոնցից ամեն մեկն այստեղ բերեց հատկապես եվրոպական բարոկկոյի մի շարք դրսևորումներ և ստեղծեց ամբողջական և ինքնատիպ ճարտարապետական անսամբլներ:
 
Նրանց (Հովհաննես ամիրա Սերվերյան, Լևոն Նաֆիլյան, Արամ Թահթաճյան, Գեղամ Գաֆավյան, Լևոն Կյուրեղյան և այլն) անուններն առմիշտ սերտակցվել են քաղաքի պատմությանը, նրանք ստեղծել են իրենց դպրոցները, որոնց ավանդույթներով էլ ընթանում են այսօր թուրք ճարտարապետները`   հարստացնելով Բոսֆորի ու Մարմարայի ափերին տարածված քաղաքի ճարտարապետական նկարագիրը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.