Encyclopedia

Լյուդվիգ Ֆեյերբախ

Ծնվել է 1804թ. Լանդսհուտ քաղաքում: Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Հայդելբերգի համալսարանը, ապա տեղափոխվել Բեռլին, լսել Հեգելի դասախոսությունները, որոնց ազդեցությամբ էլ ձևավորվել են Ֆեյերբախի հայացքները: 1828-ին պաշտպանել է դիսերտացիա, դարձել է Էռլանգենի համալսարանի պրիվատ-դոցենտ: Արդեն այդ շրջանում ծագում են նրա տարաձայնությունները Հեգելի հետ կրոնի առնչությամբ:
«Մտքեր մահվան և անմահության մասին» անանուն երկում հերքել է հոգու անմահության գաղափարը. նրա հեղինակությունը պարզվելուց հետո գիրքը բռնագրավվել է, Ֆեյերբախը զրկվել դասավանդելու իրավունքից: Սակայն նա շարունակել է գիտական գործունեությունը:
 
Նրա կյանքի գլխավոր գործը եղել է կրոնի դեմ անհաշտ պայքարը: Փիլիսոփայությունը և կրոնը դիտել է որպես իրար փոխբացառող աշխարհըմբռնումներ: Ըստ Ֆեյերբախի՝ կրոնի իրական պատճառը «մարդու բնույթի» և նրա կյանքի պայմանների մեջ է: Կրոնական պատրանքների սկզբաղբյուրը մարդու կամքին չենթարկվող տարերքներից և ուժերից նրա կախվածության, անզորության զգացման մեջ է: Անզորությունները ելք են գտնում երևակայությամբ ծնված հույսի և սփոփանքի մեջ՝ այսպես են առաջանում աստվածների՝ մարդկային հույսի իրականացման աղբյուրի, պատկերները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.