Encyclopedia

Հենրիխ Գելցեր

Գերմանացի պատմաբան, հայագետ Հենրիխ Գելցերը ծնվել է 1847թ. հուլիսի 1-ին Բեռլինում: Նրա հայրը նույնպես հայտնի պատմաբան էր:
Սովորել է Բազելի (1862 - 1866թթ.) և Գյոտինգենի (1867 - 1868թթ.) համալսարաններում: 1869 թվականից դասավանդել է Բազելի գիմնազիայում:
 
1878թ. հրավիրվել է Յենի համալսարանի դասական փիլիսոփայության և հնագույն պատմության ամբիոն: 19-րդ դարի 80-ական թվականներից սկսել է զբաղվել արևելքի քրիստոնեության պատմությամբ:
 
Հենց այս թեմաներին էլ վերաբերում են նրա գլխավոր աշխատանքները: Մահացել է 1906թ. հուլիսի 11-ին Յենայում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.