Encyclopedia

Ռոբերտ Սահակյանց

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950 թ. օգոստոսի 30-ին, Բաքվում: 1964թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան:
Սովորել է Մանկավարժական ինստիտուտում, և զուգահեռաբար աշխատել  «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր: Նա իր բոլոր, մոտավորապես 30 ֆիլմերի, ինչպես նաև ОРТ-ի համար նկարահանած տեսահոլովակների,  հայկական հեռուստատեսության մոտ 70 ֆիլմերի և' սցենարիստն էր, և' գեղարվեստական բեմադրիչը,   եղել է նաև «Հայֆիլմ» -ում նկարահանված անիմացիոն այլ ֆիլմերի համահեղինակ:
 
Սահակյանցի  ֆիլմերն արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների մրցանակների  Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև  Կիևում, Երևանում, Մոսկվայում, Տալինում:
1987թ. ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։
 
Ռոբերտ Սահակյանցը մահացել է 2009 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում, սրտի դժվարին վիրահատությունից հետո:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.