Encyclopedia

Գրիգոր Օտյան

Հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Օտյանը ծնվել է 1834թ.: Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն`   սկզբում ուսանելով Կ.Պոլսում, այնուհետև`   Փարիզում: Եղել է 1848թ. ֆրանսիական բուժուական հեղափոխության ականատեսը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա գաղափարական ձևավորման վրա:
1851թ. վերադարձել է Կ.Պոլիս: Եղել է սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը: 1875թ. օգնել է Միհդատ փաշային մշակելու Օսմանյան կայսրության սահմանադրությունը: 1878թ. Բեռլինի կոնգրեսի նախօրյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի Օսմանյան Հայաստանի»): 
 
Աբդուլ Համիդի կողմից Օսմանյան սահմանադրության գործողությունը դադարեցնելուց հետո և դրան հաջորդած հալածանքների պայմաններում Օտյանը 1880թ. ստիպված մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.