Encyclopedia

Նորայր Դաբաղյան

Հայ գրականագետ, պրոֆեսոր Նորայր Դաբաղյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում 1904թ.-ի օգոստոսի 5-ին։ 1914թ.-ին հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա`   Երևան։ Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց։
1922թ.-ին ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը`   ընդունվել և 1925թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, իսկ 1932թ.-ին`   Մոսկվայի կարմիր պրոֆեսուրան։
 
1927-1930թթ.-ին եղել է «Գրական դիրքերում», 1936-1937թթ.-ին`   «Խորհրդային գրականություն» ամսագրերի, իսկ 1930-1936թթ.-ին`   «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1935-1937թթ.-ին`   ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչը։ 1937թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր։
 
Դաբաղյանը 1920-1930-ական թվականների գրական կյանքի աչքի ընկնող դեմքերից է, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ։ Գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից պայքարել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ։
 
Եղիշե Չարենցի արդարացումից հետո`   1954թ.-ին, «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին`   հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների`   ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները։
 
1940-1955թթ.-երին դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.