Encyclopedia

Պերճ Զեյթունցյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938 թ. հուլիսի 18-ին Ալեքսանդրիայում: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը:
Առաջին գիրքը տպագրվել է 1956թ.-ին։ Հեղինակ է 12 պիեսի, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզվով, այդ թվում`   ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Զեյթունցյանը եղել է Հայաստանի Երկրորդ Հանրապետության մշակույթի առաջին նախարարը:
 
ՀՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հռոմի`   Արվեստների և հասարակական գիտությունների Թիբերինա ակադեմիայի պատվավոր անդամ:
 
2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.