Encyclopedia

Ինտրա (Տիրան Չրաքյան)

Բանաստեղծ Ինտրան ծնվել է 1875թ. սեպտոմբերի 11-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար արվարձանում: Ավարտել է Պերպերյան վարժարանը (1891թ.), զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ:
1906 թվականին լույս է ընծայել «Ներաշխարհ» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան:
 
1908 թվականին հրատարակել է «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն՝ այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը: 
 
1895-96 թվականների ջարդերը խաթարեցին նրա հոգեկան աշխարհը, 1915թ.-ից հետո կորցրեց հոգեկան հավասարակշռությունը:
 
1921 թվականին թուրքական իշխանությունները նրան աքսորել են: Տանջանքներին չդիմանալով՝ մահացել է աքսորի ճանապարհին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.