Encyclopedia

Սերգո Պայազատ

Հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սերգո Պայազատը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ`   Գյումրի): 1930թ.-ին ավարտել է Թիֆլիսի հայկական մանկավարժական տեխնիկումը: 1926-1931թթ.-ին աշխատել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթում, 1931-1934թթ.-ին`   Լենինականի «Բանվոր» թերթում:
1941-1946թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին:
1939թ. Լենինականի Մռավյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Հարսանիք» պիեսը: 1940թ. նրա սցենարով նկարահանվել է «Մեր կոլխոզի մարդիկ» («Քարտեզում չնշված կետը») կինոնկարը:
 
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Կաղնուտի սիրահարները» (Երևան, 1956թ.): Մահացել է Երևանում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.