Encyclopedia

Հունան Ավետիսյան

Հունանը սովորել է նախ ծննդավայրի, ապա՝ հարևան Շիկահող գյուղի դպրոցներում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանության և Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին: Եղել է ավագ սերժանտ, հրաձգային դասակի հրամանատար:
1943թ.-ի սեպտեմբերի 16-ին Դոլգայա լեռան (Նովոռոսիյսկի մատույցներում) ֆաշիստական հենակետային ամրությունները ոչնչացնելուն մասնակցել է նաև Հունանի դասակը:
 
Առաջադրանքը կատարելիս վիրավոր Հ.Ավետիսյանն իր մարտիկներով առաջինն է բարձրացել լեռը, կրծքով փակել հակառակորդի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը:
 
Հ.Ավետիսյանի մարմինն ամփոփված է Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկի շրջանի Վերխնեբականսկ ավանի եղբայրական գերեզմանոցում: Նրա անունն ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: 
 
Ավետիսյանի հիշատակին կանգնեցվել են հուշարձաններ Երևանում (ապամոնտաժվել է 1994թ.), Արմավիրում, Ծավում, Վերխնեբականսկում: Նրա անունով են կոչվել օվկիանոսային բեռնանավ, դպրոցներ, փողոցներ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.