Encyclopedia

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմավորման օր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն (United Nations Educational, Scientific and Cultural Organization - UNESCO) ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպություն է, որն ստեղծվել է 1945թ.-ի նոյեմբերի 16-ին Լոնդոնում 37 պետության կառավարությունների որոշմամբ:
Տվյալ մասնագիտացված կառույցի ստեղծման նպատակն է «Կրթության, գիտության և մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնման ճանապարհով նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել համընդհանուր հարգանքն արդարության, օրինականության և մարդու իրավունքի նկատմամբ»:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում: Ներկայումս կառույցն իր մեջ ընդգրկում է 191 անդամ պետություն և 6 համագործակցող անդամ երկրներ: Այդ կառույցի խնդիրները չեն սահմանափակվում դպրոցների կառուցմամբ, պատերազմող երկրներում և գիտական բացահայտումների հրապարակմամբ:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր նոր գաղափարների և մոտեցումների համար յուրօրինակ լաբորատորիա է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն միաժամանակ տեղեկատվություն և գիտելիք է տարածում՝ օգնելով անդամ երկրներին զարգացնել հասարակության ներուժը գործունեության ամենատարբեր ոլորտներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է նաև միջազգային երկխոսություն հաստատելու ուղղությամբ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.